ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դավիթ ՎԱՆՅԱՆ. Տղե՛րք, բաց արեք դրախտի դուռը

Դավիթ ՎԱՆՅԱՆ. Տղե՛րք, բաց արեք դրախտի դուռը
10.07.2016 | 12:51

Տղերք, բաց արեք դրախտի դուռը,

Նորերն են գալիս,
Նրանք էլ արդեն Ձեզ նման լուռ են,
Երկիրն է լալիս։
Նրանք Ձեր լույսով փառավորվեցին,
Եվ, անմահացան,
Ի՞նչ ավելացնեմ նրանց արարքին,
Տվեցին, անցան։


Դուք՝ սեգ-սասնա-սյուն, Հայոց երկինքը
Առաք Ձեր ուսին,
Աղջիկներն արդեն երգեր են երգում
Ձեր ոգու մասին,
Մայրերն են միայն սրտաչափ դարձած,
ցավից մղկտում,
Սակայն փրկեցիք Դուք հայոց համար
պատիվ ու անուն։


Տղերք՝ խոյացեղ, պատվի ապավեն,
Դուք դարձաք հերոս,
Ձեր ընդվզումից դեռ պիտի հյուսվեն
լեգենդ ու էպոս,
Ձեր անուններով փողոց ու քաղաք
Դեռ պիտի կոչենք,
Փառք Ձեր բեկումին, և Ձեր սխրանքին
արժանի լինենք։

Դիտվել է՝ 4744

Մեկնաբանություններ